
Քարտեզների մասին
Ընտրել
Ընտցնկ
>
Քարտեզներ
:
Քարտեզների միջոցով կարող եք դիտել տարբեր քաղաքների և երկրների քարտեզներ, որոնել հասցեներ
և տեսարժան վայրեր, ինչպես նաև, մատչելի լինելու դեպքում, դիտել Ձեր ընթացիկ գտնվելու վայրը:
Կարող եք նաև ծրագրել երթուղիներ և ստանալ նավարկման մանրամասն օգնություն:
Եթե Ձեր սարքում կամ դրանում առկա հիշաքարտում մատչելի են քարտեզներ, ապա կարող եք դիտել
դրանք՝ առանց ինտերնետ միացում օգտագործելու: Եթե Ձեր սարքում արդեն իսկ ներլցված քարտեզները
չեն պարունակում դիտվող տարածքը, այդ տարածքի քարտեզը ինքնաբերաբար ներլցվում է ինտերնետից:
Հնարավոր է, որ կատարվի հարցում՝ ինտերնետ միացման համար մուտքի կետ ընտրելու համար:
26
Քարտեզներ

Քարտեզներ ներլցնելը կարող է հանգեցնել Ձեր ծառայության մատակարարի ցանցով մեծ քանակությամբ
տվյալների փոխանցման: Տվյալների փոխանցման համար գանձվող վճարի վերաբերյալ տեղեկությունների
համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Որոշ ծառայություններ կարող ենք հասանելի չլինել բոլոր երկրներում և տրամադրվել միայն որոշ
լեզուներով:
Քարտեզները բացելուց հետո ընտրել հետևյալից.
Ընթացիկ դիրք — Դիտել ներկայիս գտնվելու վայրը:
Վերջին տեղերը — Դիտել արդեն իսկ դիտված վայրերը:
Գտնլ հասցեներ — Որոնել որոշակի հասցեներ:
Ինձ ցույց տալ — Ուղղությունը դեպի նպատակակետը դիտել ուղիղ գծի տեսքով:
Պհպվծ տեղերը — Գտնել սարքում պահպանված վայրը:
Ծրգրել երթուղի — Ծրագրել երթուղի:
Պարամետրեր — Սահմանել Քարտեզների պարամետրերը:
Գրեթե բոլոր թվային քարտեզները պարունակում են որոշակի աստիճնանի անճշտություններ և այս կամ
այն չափով ամբողջական չեն: Չի կարելի ամբողջովին ապավինել սույն սարքում օգտագործելու համար
Ձեր ներլցրած քարտեզներին: