Nokia 2710 classic - Թվային իրավունքների կառավարման մասին

background image

Թվային իրավունքների կառավարման մասին
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական

իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է կանխել պատկերների, երաժշտության և

այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:

Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր

սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք գործելու համար

այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել բովանդակություն, որը պաշտպանված է

WMDRM 10, OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0. Եթե որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի

պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ

բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ տեղադրված՝ DRM-ով

պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի DRM-ներով պաշտպանված

բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդակության օգտագործման վրա:

Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը

սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:

Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիաները, որոնց վերականգնումը` բովանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի

կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Լիցենզիաները

վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:

Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը

ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությունը:

Լիցենզիաների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:

Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել միայն այն դեպքում,

եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: