Հիշողության համօգտագործում
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով օգտագործվել հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից. մուլտիմեդիա
հաղորդագրությունների փոխանակում (MMS), էլփոստի ծրագիր, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակում: Այդ ֆունկցիոնալ
հնարավորություններից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել մնացած ֆունկցիոնալ հնարավորությունների համար նախատեսված
հիշողության ծավալը: Եթե սարքը հիշողության լիքը լինելու մասին ծանուցում է ցուցադրում, վերացրեք համօգտագործող հիշողության մեջ պահվող
տվյալների որոշ մասը:
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան տեսակներ օգտագործել իրենց մտավոր
սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները, պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝
DRM-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել WMDRM 10, OMA DRM 1.0, OMA
DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0: Եթե որոշակի DRM ծրագիրը բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության սեփականատերերը
կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է
նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն իսկ գտնվող DRM-պաշտպանված բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM ծրագրի
դադարեցումը չի ազդում DRM այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա: