
microSD քարտ մտցնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի
հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված
տվյալները:
Աջակցություն
5

Ձեր հեռախոսը ապահովում է մինչև 16 ԳԲ հիշողության ծավալ ունեցող microSD քարտեր:
Սարքի հետ կարող է տրամադրվել համատեղելի հիշաքարտ, որը կարող է արդեն մտցված լինել սարքի
մեջ: Հակառակ դեպքում արեք հետևյալը՝
1 Բացեք հիշողության քարտի բնիկի կափարիչը:
2 Տեղադրեք քարտը հիշողության քարտի բնիկի մեջ այնպես, որ կոնտակտային մակերևութը ուղղված
լինի դեպի վերև, և սեղմեք քարտը, մինչև այն խրվի իր տեղը:
3 Փակեք հիշողության քարտի բնիկի կափարիչը: