
FM ռադիո
FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի
նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի գլխային հեռախոս կամ լրասարք օգտագործել:
Ուշադրություն.
Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր
բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Ընտրել
Ընտցնկ
>
Ծրագրեր
>
Ռադիո
կամ, հիմնական էկրանի ռեժիմում, սեղմել և պահել *:
24
Ծրագրեր

Հարևան կայան որոնելը
Ոլորման ստեղնը սեղմել և պահել դեպի ձախ կամ աջ:
Կայան պահպանելը
Լարել դեպի հարկավոր կայանը և ընտրել
Ընտրք
>
Պահպանել կայանը
:
Պահպանված կայաններից մեկից մյուսին անցնելը
Ոլորեք ձախ կամ աջ՝ մի կայանից մյուսին անցնելու համար, կամ սեղմեք հիշողության մեջ հարկավոր
կայանի տեղին համապատասխանող թվային ստեղնը:
Ձայնի ուժգնությունը կարգավորելը
Ոլորել վեր կամ վար:
Ռադիոն հետին պլանում աշխատեցնելը
Սեղմել ավարտի ստեղնը:
Ռադիոն փակելը
Սեղմել և պահել ավարտի ստեղնը: